«Զարմանալի չէ, որ հենց դրան հաջորդող նախադասությունն այդ փաստաթղթից չմեջբերվեց». Արամ Վարդևանյան
![]() 243 Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 16:44 Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1) Վարչապետի իբր թեկնածուն ոչ թե խոսում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից, որտեղ ԲԱՌ ՉԿԱ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ, նույնիսկ չկա ՊԱՐՏԱԴՐԱՆՔ մեր ռազմագերիների մասին, այլ խոսում է 1999 թվականի Եվրոպական անվտանգության խառտիայի մասին, այն էլ փոքրիկ պարբերություն ներկայացնելով։ Իհարկե, զարմանալի չէ, որ հենց դրան հաջորդող և ամփոփող նախադասությունն այդ փաստաթղթից չմեջբերվեց, քանի որ դրանում նշվում է ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը կարող են ՄԻԱՅՆ լուծվել ժողովրդավարական քաղաքական ձևաչափով՝ ՀԻՄՆՎԵԼՈՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ Իրավունքի գերակայության բաղադրիչներից մեկը և համընդհանուր ընդունված սկզբունքի կարգավիճակ ունեցողը՝ հենց ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է։ Ավելին այդ փաստաթուղթը ոչ մի պարտավորություն չի դրել Հայաստանի վրա՝ ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի։ 2) Խոսում է կալանավորումների նվազման մասին, բայց երևի չի նկատել, որ դա իրենց ՍՐՏԻ դատավորներ Մարտիրոսյանների, Դանիելյանների, Պողոսյանների, Մելիքսեթյանների (սպառիչ չեմ նշում) գործողությունների արդյունքը չէ, իրենք ամեն ինչ անում են, որ մարդիկ կալանավորվեն, տարիներով մնան կալանավորված, այդ թվում անտեսելով երեխաների ճակատագրերը։ Այս դատավորների դեմ նույնիսկ ՄԵԿ, գոնե ՄԵԿ կարգապահական վարույթ չկա։ Բոլոր մյուս Դատավորները՝ Ազարյան, Հովհաննիսյան, Վարդանյան, Ռշտունի, Հարությունյան, Մարաբյան, Նիկողոսյան, Բալայան, Գրիգորյան (սպառիչ չեմ նշում) որոնց ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ շնորհիվ վիճակագրություն եք հրապարակում ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ հենց Ձեր կողմից, Ձեր նախկին նորացված սրտի ԲԴԽ-ի կողմից․․․ Հ․ Գ․ Այս իշխանության ավտորիտար ռեժիմի տարրեր ունենալու մասին հենց վերջերս ասել է նաև Ձեր սիրելի Freedom House-ը»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
