Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Վոլգոգրադում հուղարկավորել են վթարի հետևանքով զոհված երեխաներին

Վոլգոգրադում հուղարկավորել են վթարի հետևանքով զոհված երեխաներին
1027
Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 19:32

Վոլգոգրադի մարզում հողին են հանձնել 12-14 տարեկան 5 աղջնակներին, ովքեր մահացել էին վթարի հետևանքով: Ապրիլի 30-ին բասկետբոլի աղջիկների մանկական հավաքականին տեղափոխող միկրոավտոբուսը Յամկի բնակավայրի մոտ 3 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով բառացիորեն ճզմվել է բեռնատարի հետ բախումից, ինչի հետևանքով աղջկներից 5-ը մահացել են, կան տասնյակից ավելի վիրավորներ: Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր:

Ի հիշատակ զոհերի՝ Վոլգոգրադում մայիսի 3-ը հայտարարվել է սգո օր:

Երեխաներին հուղարկավորել են տարբեր գերեզմանոցներում, ըստ հարազատների ցանկության: Հարուցվել է քրեական գործ, վթարի մեջ կասկածվողները ձերբակալված են: