«Որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը, որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի «հիանալի» նորություն ունեմ.
Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից, որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար:
Այո՛, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ կարողությամբ:
Մարդիկ են, որոնք 2 տարուց ավելի, ունենալով աննախադեպ մեծամասնություն Ազգային ժողովում, չկարողացան (իսկ ոմանք՝ չուզեցին) բարեփոխել ընտրական օրենսգիրքը:
Երևի կարող եմ չհիշեցնել ընտրական բարեփոխումներ անելու՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները՝ սկսած 2018-ի ապրիլից, կառավարության ծրագրից և վերջացրած 2020-ի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզով:
Ու այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ դատարանները, ո՛չ նախկինները, ո՛չ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը:
Հստակեցնեմ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց, որ հետաձգում է ընտրական օրենսգրքի քննարկումը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն այն չի ընդունի նախքան ընտրությունների նշանակումը: Իսկ նշանակումից հետո, բնականաբար, կանոնները չեն փոխվելու:
Հ.Գ. Առհասարակ, որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը (կամ չնահանջմանը), որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը (և, իհարկե, դրա «հոգևոր հայր» Արարատ Միրզոյանը)»:

«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
1917:30
«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
5017:00
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
5116:36
«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5216:30
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5616:24
«Կմնանք անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն ՀՀ-ից». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5616:18
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք»». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5516:06
«Հերթը հասավ Հայկին»․ Սոֆյա Հովսեփյան
6415:54