Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան

«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
57
Այսօր, 17:30

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադմիրալ Ալենի և Խաղամոլության ծովակալ Վիգենի կապերը առանձնահատուկ են և «սրբազան» բնույթ են կրում։ Երբ դեռ Ալենը ԱԺ-ում սկսնակ նավաստի էր, յունգա, խորհրդարան է բերել օֆլայն լվացքատների փակման օրինագիծ, որը պետք է նվազագույնի հասցներ խաղամոլությունը ՀՀ-ում, բայց պարզվում է, որ դա հերթական քայլն էր «Վիվառո»-ի խաղային կայսրության մենաշնորհային դիրքերի հաստատման և արմատավորման համար։ Ասում են Ալեն Ռոբերտիչը թախծոտ հայացքով և կերկերուն ձայնով փորձել է արթնացնել համաքայլիստների խիղճը՝ լույսի արագությամբ Կիևյան կամրջից իրենց կյանքին վերջ տվող խաղամոլների և նրանց հարազատների կրած զրկանքների նկատմամբ։ Բայց իրականում նա այդ խնդրի ներքո նեղանձնական-գույնզգույն շահեր է փայփայել, և նպատակը եղել է արժանանալ նավատորմի ղեկավարի բարեհաճությանը և պարգևներին։
«ՎիվարոԲեթի» տարեկան շրջանառությունը 20 միլիարդ դոլարի սահմանում է մի երկրում որտեղ պետական բյուջեն մոտ 9-ը միլիարդ դոլար է, իսկ ՀՆԱ-ն մոտ 20 միլիարդ։ Այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Հայկ Սարգսյանով վաղուց իրավապահները պետք է զբաղվեին», որովհետև վերջինս մանրամասներ է հաղորդել Ալեն-Վիգեն քաղաքական-բիզնես զույգի չարաճճիությունների մասին։ Իսկ գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ՝ պարզելու, թե ինչ է կատարվում այդ Շարաշկինա կանտորայում, որտեղ փողը հոսում է Նիագարա ջրվեժից արագ, գուցե պարզվի, որ այնտեղ էլ ամեն ինչ կարգին է»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան