Վարչապետի չընտրության ուշագրավ պատկերը. «Հրապարակ»
![]() 216 Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 09:20 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ հատուկ նիստում վարչապետի չընտրության քվեարկության բավականին ուշագրավ պատկեր գրանցվեց։ Թեև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» որոշել է ձեռնպահ քվեարկել, որպեսզի Փաշինյանը չընտրվի վարչապետի պաշտոնում, որը խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ նախապայմանն է, սակայն քվեարկության արդյունքն այսպիսին էր․ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ։ Պարզվեց՝ «Իմ քայլից» Նարեկ Ղահրամանյանը, որը մինչ պատգամավոր դառնալը Սյունիքի փոխմարզպետն էր, կա՛մ լավ չէր ընկալել պարզ հանձնարարականը, կա՛մ չի ուզում խորհրդարանն արձակվի, կա՛մ էլ Փաշինյանին իր անհուն սերն է ուզում ցուցադրել: «Դեմ»-երն էլ Արման Բաբաջանյանը, Բաբկեն Թունյանն ու «Առաքելությունից» Եղիշե Սողոմոնյանն էին։ Սակայն ուշագրավն այն է, որ թեև ԱԺ նախագահը արձանագրված ցուցանիշների մասին ամբիոնից հայտարարեց, ապա փակեց նիստը, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում չընտրության արդյունքները սխալ էին՝ 78 ձեռնպահ, 2 դեմ, իսկ լրացումների բաժնում խմբագրել էին, որ Ղահրամանյանն ու Թունյանը ձեռնպահ են։ Իմքայլականների պես քվեարկեց նաև ԲՀԿ-ից պոկված Սերգեյ Բագրատյանը, ով հնարավոր է հայտնվի իշխանության ցուցակում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
