«Միջազգային հանրությունն առավել ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորմանը, քան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի օգտագործմանը». Ջուլֆալակյան
![]() 281 Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 12:52 ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոնդոնում ընթանում է Մեծ Յոթնյակի երկրների ԱԳՆ-ի հանդիպումը։ Ի թիվս տարբեր խնդիրների՝ քննարկվելու է նաև ռուս ընդդիմադիրներից մեկի հանդեպ 2020թ. օգոստոսին, մեջբերում՝ «քիմիական զենքի օգտագործման և «նովիչոկ» նյութով նրա թունավորման հարցը» (մեջբարման ավարտ)։ Մի կողմ դնենք, թե ամենից շատ ովքեր էին հետաքրքրված այդ գործչի թունավորմամբ և ով, ինչ ստացավ այդ գործողությունից։ Արձանագրենք, որ փաստորեն միջազգային հանրությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորման փորձին (որից, ի դեպ, ոչ ոք չի մահացել), քան 44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակչության հանդեպ քիմիական զենքի բազմակի և բացահայտ օգտագործմանը (զոհերի թիվը դեռ պարզ չէ)։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հումանիստական արժեքների և մարդու իրավունքների մասին։ Ուղղակի պետք է ուժեղ լինել և պայքարել սեփական իրավունքների համար»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
