Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հավաքե՛ք ձեզ, իմացե՛ք՝ որտեղ և ինչ եք խոսում»․ Հրաչյա Հակոբյան

«Հավաքե՛ք ձեզ, իմացե՛ք՝ որտեղ և ինչ եք խոսում»․ Հրաչյա Հակոբյան
286
Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 13:00

«Պարո՛ն Տարոն Սիմոնյան և որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք՝ որտեղից ինչ եք խոսում»,- այսօր՝ ԱԺ ամբիոնից, ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Ինչքա՞ն կարելի ա գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստ հայտարարություններից, բայց լինել ամենաանհայանպաստ հայտարարություններ անողները»,- ասաց Հակոբյանը։
«Հավաքե՛ք ձեզ, իմացե՛ք՝ որտեղ և ինչ եք խոսում»,- դիմելով ԼՀԿ-ականներին՝ ասաց պատգամավորը։