«Ժամանում է Հայաստանի վերջին դարպասը թշնամուն նվիրելու համար». Հայկ Մարտիրոսյան
![]() 258 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 12:52 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազանչեցոցի գմբեթները մեծ պատկերում փոքրիկ և վերականգնելի դրվագ են: Վանքը կաղավաղեն, բայց կպահեն: Շատ է հայտնի բուլդոզելու համար: Դուք մտածեք մնացած այն ամենի մասին, ինչից ոչ մի հետք անգամ չի մնալու Մեծ Արցախում: Անպայմանորեն անհետ ջնջվելու է հազարամյակների մեր պատմությունն ու հետքը, մեր նախնիների թողած գանձերն ու գերեզմանները: Յուրացնելուց հետո մեր հայրենիքը վերջնականապես է յուրացվելու: Չի մնալու քարը քարին: Չի մնալու հայի և ոչ մի հետք Արցախում: Եվ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե դավաճանին շուտ հեռացնեինք: Եվ այդ ամենը կարելի էր դեռևս կասեցնել, եթե այսքան ամիսներ անց ղեկին դեռ դավաճաններ չլինեին: Այսօր Լավրովը ժամանում է Երևան: Ժամանում է՝ Սյունիքի միջանցքի հանձնումն ապահովելու համար: Ժամանում է Հայաստանի վերջին դարպասը նույնպես թշնամուն նվիրելու համար: Մենք արժանի ենք այս ամենին: Արժանի ենք, որովհետև դահճին փրկիչ ենք հռչակել, դավաճանին՝ առաջնորդ: Ու այսպես գնալով՝ մնացածն էլ կնվիրենք, մնացածն էլ կկորցնենք, մնացածն էլ կանէացնենք: Ու ոչինչ չենք փոխում: Ու ոչինչ չենք անում: Ու ոչինչ չենք հասկանում...»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
