«Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով». Սուրեն Սարգսյան
![]() 341 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 21:16 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001-ից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով և հետևյալ պայմանով: Նպատակ 1. աջակցել միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ ջանքերին. 2. միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար. 3. Ադրբեջանի սահմանի անվտանգության համար (Իրանի հետ ծովային սահման): Պայման 1. Օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու շարունակական ջանքերին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար: Հաշվի առեք, որ Բուշ ավագի օրոք ընդունված 907-րդ բանաձևը 10 տարի անց Բուշ կրտսերի օրոք է շրջանցվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Հաշվի առեք նաև, որ հիմա միջազգային իրավիճակ է փոխվել և պարարտ հող կա մեր աշխատելու համար՝ այս համագործակցությունը չեղարկելու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
