«Եկել ենք՝ հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու». հադրութցիները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց
![]() 382 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 13:08 Արցախի Հադրութի շրջանի տեղահանված բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ շենքի մոտ: «Լսել ենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն այցելելու է Հայաստան և հիմա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ենք, որպեսզի փորձենք մեր խնդիրներին այս եղանակով կարգավորում տալ: Բացի սրանից՝ նաև նամակ պետք է հանձնենք ԱԳ նախարարին, որպեսզի մեզ ընդունի, ու հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել են հադրութցիները: «Ռուսները հայտարարում են, թե Արցախը Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, թե բանակցային եղանակով հնարավոր է քննարկել հարցը: Բոլորը հետաքրքրված են Արցախի հարցով՝ բացի ՀՀ և ԱՀ ղեկավարություններից: Մեկը չկա այս ազգի մեջ՝ քաղաքական գործիչ, որ վեր կենա, ասի՝ Արցախը Ադրբեջան չէ, չի եղել և չի լինի: Մենք մեր հայրենքիք ենք ուզում վերադառնալ, ո՛չ Երևանում ենք ուզում ապրել, ո՛չ էլ Արցախի այլ շրջանում, մենք Հադրութից ենք և Հադրութում էլ ուզում ենք ապրել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
