«Ի՞նչ կապ ունեն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները ձեր իսկ կողմից շրջանառված հեքիաթների հետ». Սենոր Հասրաթյան
![]() 276 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 15:08 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ քանի որ չգիտեն, թե գեներալ Խաչատուրովն ինչ է պայմանավորվել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, սպառիչ եզրահանգումներ կատարելը դժվար է... Սա իրականում ոչ միայն մեծ կոմբինատոր ու մանիպուլյանտ է, այլև՝ ցինիկությամբ անգերազանցելի բանսարկու: Մեկ տարուց ավելի, տասնյակ զինվորականների և անձամբ այն ժամանակվա Գերագույն գլխավոր հրամանատարին լսելուց հետո, անամոթաբար բերել «մատից ծծած» պատճառաբանություններ և դրանցով փորձել արդարացնել սեփական անճարակությունը, ոչ այլ ինչէ, քան հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու հանցավոր վարքագիծ... Այսքանից հետո, ինչպես չարդարացնել գեներալ-գնդապետի պահվածքը, ով, մերժելով այդ քննիչ հանձնաժողով կոչվածի «հրավերը», պատվից ցածր համարեց ներկայանալ և նմանների հարցերին պատասխանել... Հ. Գ. Հարց հանձնաժողովի նախագահին՝ ի՞նչ կապ ունեն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները տարիներ շարունակ ձեր իսկ կողմից շրջանառված այն հեքիաթների հետ, թե իբր «հայ զիվորը կռվում էր բահերով ու սոված վիճակում...»: Գոնե, այս և էլի մի շարք շինծու հարցերի պատասխանները հանձնաժողովն ունի՞, թե դրանք էլ են տեղավորվում մոսկովյան բանակցությունների «տրամաբանության» շրջանակում... Վերջում էլ, թե չեն հանրայնացնում, քանի որ գաղտնի տեղեկություններ են պարունակում... Դուք ո՛ւր, պետական գաղտնիքն ուր այ անիծյալ թշվառներ, որ Երկիրը քանդելով եք ուզում ձեր կաշին փրկել...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
