Պետական գերատեսչություններում աշխատակիցներին «տեսակավորում» են. «Փաստ»
![]() 250 Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 09:28 «Փաստ» թերթը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է ստանում, որ պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել: Սրա արդյունքում ներկայումս բավականին լարված իրավիճակ է տիրում պետական բոլոր գերատեսչություններում, որտեղ, առանց այդ էլ հետպատերազմյան շրջանում լարվածության պակաս չկար: Մի կողմից՝ մեծամասնությունը կտրուկ հրաժարվում է մասնակից դառնալ նման գործընթացի, մյուս կողմից՝ ոմանք, ընդհակառակը, փորձում են հաճոյանալ «շեֆին» և հնարավորինս մեծ ծավալի ցուցակներ ներկայացնել։ Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերատեսչություններում լայն թափով ընթանում են աշխատակիցների ցուցակագրման աշխատանքներ։ Աշխատակիցները «տեսակավորվում» են ըստ վերը նշված տրամաբանության, ինչպես նաև գործող իշխանությունների հանդեպ վերաբերմունքի: Նրանք, որոնք բացահայտ դեմ են այս իշխանություններին, դասակարգվում են երկու ցուցակում՝ «անհնազանդների» և «ռիսկայինների»։ Առանձին ցուցակում են «սվոյները»: Վերջինս հիմա բավականին խեղճ ցուցակ է, սակայն, մեր ունեցած հավաստի տեղեկության համաձայն, նախատեսվում է «անհնազանդների» և «ռիսկայինների» խմբերի ներկայացուցիչներին առայժմ չնեղացնել, բոլորի հետ տանել համապատասխան «զրույց», փորձել նրանց հետ տանել անհատական աշխատանքներ։ «Ռասկլադը» հետևյալն է. գոնե հասնել նրան, որ պետական գերատեսչությունների այն աշխատակիցները, որոնք չեն ընտրում իշխանությանը, չմասնակցեն ընտրությանը, ուղղակի ընտրատեղամաս չգնան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
