Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի»․ Վահան Քերոբյան

«Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի»․ Վահան Քերոբյան
815
Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 21:48

«Ազատության» եթերում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադառնալով Հայաստանում թուրքական ապրանքների վաճառքի արգելքին, ասել է․ «Ես չեմ խոստացել, որ կարգելվի․ այդպիսի հնարավորությունը միայն քննարկվում է․․․ Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք, այնուամենայնիվ, ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում՛»,-նշել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ նպատակը ոչ թե արգելված ապրանքների ցուցակն ընդլայնելն է, այլ այն, որ արդեն արգելված ապրանքները չներկրվեն: