Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ես վախենում եմ ձեր բերած ապագայից». Զոհրաբյան

«Ես վախենում եմ ձեր բերած ապագայից». Զոհրաբյան
265
Ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ., 00:20

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես վախենում եմ ձեր բերած ապագայից
Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝ «Ապագա կա՛»-ն է։
Հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի օրերին իրենց երկու հեշթեգերը՝ արծրունական «Հաղթելու ենք»-ը ու սորոսական՝ «Դա խազ»-ը։
Հիմա էլ ապագա, պարզվում է, կա։
Իսկ կա՞ արդյոք ներկա։
Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, ու այստեղ, հազարավոր պայծառ տղաների համար ապագա այլեևս չկա։
Սա՛ ձեր կերտած ներկան է։
Ու ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից»։