«Թույլ չտանք, որ Պավլովի շան նման մեզ խաղացնեն». Լիպարիտյան
![]() 272 Ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ., 11:40 Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ նախկին երկու նախագահներին, ավելին էր, քան նախընտրական դաշինքը կամ Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, «Ազատության» եթերում ասել է առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, մանրամասնելով՝ այն կարող էր ցույց տալ, որ «մենք կարող ենք միավորվել» ու մի կողմ դնել տարաձայնությունները, երբ կանգնած ենք վտանգների առաջ։ Թեև հարցազրույցի պահին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատասխանը դեռ չէր հրապարակվել, Լիպարիտյանն արդեն իսկ կասկածներ ուներ, որ նրանք մերժելու են առաջարկը. «Որովհետև այդ քայլի մեջ կա նախապայման, որ երեք նախագահները անձնապես չեն մասնակցելու նոր կառավարության։ Թերևս, ետևից հուշեն, քաղաքականություն առաջարկեն, բայց իրենք չեն իշխանավորները։ Իսկ, իմ կարծիքով, Քոչարյանի համար դա անընդունելի է»։ «Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»,- հայտարարել էր առաջին նախագահը։ Ժիրայր Լիպարիտյանը հատուկ ուշադրություն է հրավիրում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը տարանջատել էր վտանգները՝ հնարավոր ու ենթադրյալ։ «Եթե թերագնահատենք դրանք, կարող ենք նոր խնդիրների առջև կանգնել, ինչպես եղավ վերջին պատերազմում, իսկ եթե գերագնահատենք, ավելի լավ խաղաղություն հաստատելու առիթները կկորցնենք»,- բացատրում է Լիպարիտյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
