Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
![]() 217 Ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ., 18:12 ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Վերմիշյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր հայցադիմում ենք մուտքագրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պահանջել ենք հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներեղություն խնդրել պարոն Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավն արատավորելու համար։ Միաժամանակ, խնդրել ենք դատարանին արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ ոճով, զրպարտություն համարվող տեղեկություններ է տարածել, ակնհայտ անհիմն և անպատասխանատու հայտարարություն է կատարել իբր ինքն է ՀՀ-ում շնորհում վաստակավոր կոչումներ։ Նախ և առաջ, առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, առ այն, որ Վահագն Վերմիշյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իսկ նման ակտի բացակայության պայմաններում անձի մեղավորությունը կասկածի տակ դնելը անթույլատրելի և հակաբարոյական քայլ է։ Ամփոփելով իրավիճակը կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի հետապնդումն ակնհայտ քաղաքակական է, իսկ իր ազատազրկումը միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն՝ բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։ Նիկոլ Փաշինյանը «չներեց» Վահագն Վերմիշյանի առանց ատկատների աշխատելը, պետականամետ քայլերը, վարչապետի ընտանիքի և մերձավոր շրջապատի կոռուպցիոն ներգրավվածության սխեմաների բացահայտումը և դրա դեմ պայքարի փորձերը։ Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին անհապահղ ներողություն խնդրել Վահագն Վերմիշյանից և հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ /գուցե Գյումրիում Կարգո կառուցելու իրական պատճառներին տիրապետելու, իսկ կարո՞ղ է իրանից ցեմենտ և ցեմենտի անվան տակ փոշենման այլ զանգված ներկրելու հետ կապված խնդրի, իսկ գուցե ասֆալտի կոռուպցիոն բիզնեսին խոչընդոտելու/։ Եղեք անկեղծ պարոն Փաշինյան․ ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի մնալու անպատասխան»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
