«Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է». Ռոբերտ Քոչարյան
![]() 152 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 16:28 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ելույթի ժամանակ նշեց այն պատճառները, որոնց հիման վրա ներկայիս իշխանությունը պետք է հեռանա: «Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության սիմվոլը, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարողանա կառուցել մեր ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ՝ նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով: Դա ուղղակի անհնար է: Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհերի համար, 11000 վիրավորների համար և 35000 անօթևան մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, բերում է տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է: Դավաճանության և Արցախի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնան իշխանության այս մարդիկ...: Այս սիշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը. խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը: Այս երեք տարում, ըստ էության, աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները որևէ նախընտրական խոստում չեն կատարել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
