«Երկիրը վերածելու ենք շինհրապարակի. վերանալու են ասֆալտին փռելու տհաճ տեսարանները». Քոչարյան
![]() 195 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 16:44 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ելույթի ընթացքում նշեց այն առաջին քայլերը, որոնք կիրականացնի իր դաշինքը, եթե գան իշխանության: «Առաջին հերթին պետք է գնահատվեն երկրին հասցված վնասների ծավալները բոլոր ոլորտներում: Դրանից հետո անմիջապես պետք է անցնենք հակաճգնաժամային քայլերին՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան. պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը...: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի ընկերոջ համբավը միջազգային ասպարեզում: Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում: Դատարկ խոստումներ չենք տալու: Մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամաբ: Առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի, առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, այդ «ասֆալտին փռելու» տհաճ տեսարանները: Ամեն ինչ արվելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
