«Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին». Օսիպյան
![]() 238 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 17:16 «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա Վալերի Օսիպյանն իր ներկայությունն այնտեղ բացատրեց նրանով, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին և վստահ է, որ նա կկարողանա երկիրը դուրս հանել այս վիճակից: «Ներկայիս ՀՀ իրավիճակն այնպիսին է, որ ինձ չի բավարարում, ես մտահոգված եմ մեր երկրի, մեր երեխաների ապագայի համար, մեր երկրի ապագայի համար, վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որ կկարողանա դուրս բերել երկիրն այս իրավիճակից»: Հարցին՝ այն ժամանակ, երբ ստանձնում էիք ոստիկանապետի պաշտոնը, հավատ կա՞ր, Օսիպյանը պատասխանեց. «Ես մտածում էի, հավատում էի ու վստահում էի ինչպես բազմահազար մեր հայրենակիցներ, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա լավ ապագա: Բոլորս վստահում էինք, իմ վստահությունը չարդարացավ, դրա համար էլ ես այստեղ եմ»: Նա հավելեց, որ ցուցակում չի լինի, քանի որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
