«Շուշիում ես ոչ մի հնարավորություն չեմ ունեցել, բացի ոգի տալուց». Սեյրան Օհանյան
![]() 282 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 19:32 «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին՝ ինքը ևս Շուշիի պաշտպանությանն է մասնակցել, արդյոք պարտության մեջ իր մեղքի բաժինը չկա՞, պատասխանեց. «Պետական կառավարման համակարգում կարող են դերակատարում ունենալ այն անձինք, որոնք պետական և ռազմական պաշտոնների են նշանակված և ունեն լծակներ ռազմական գործողություններ ղեկավարելու: Այսինքն, հրամանատարը պետք է ունենա շտաբ, իր զորատեսակներով, իմանա դրանց վիճակը, կարողությունները, հնարավորությունները: Ես 4 տարուց ավելի է, պաշտպանության նախարար չեմ: Ես կամավոր կերպով մեկնել եմ Արցախ, ինչով կարողացել եմ Արցախի նախագահին աջակցել եմ: Տարբեր վայրերում եմ եղել, նաև Շուշիում, աշխարհազորի ձևավորմանը որոշակի աջակցություն եմ ցուցաբերել: Լիարժեք կառավարում իրականացնողը միայն գործող ռազմական գործիչներն են: Ես այնտեղ որևէ հնարավորություն չեմ ունեցել, բացի իհարկե, ոգի տալուց, աջակցելուց»: Լրագրողի դիտարկմանը, որ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Շուշին ազատագրած Սեյրան Օհանյանը հիմա էլ Շուշիի պաշտպանությունն է ապահովում, նախկին ՊՆ նախարարը պատասխանեց. «Այն ինչ-որ ասել է Արծրուն Հովհաննիսյանը, երևի նկատի է ունեցել ոգևորելու գործոնը. նա շատ բան է ասել, հիմա բոլորին հավատա՞նք»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
