Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Կորոնավիրուսով վարակման 83 և մահվան 15 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 83 և մահվան 15 նոր դեպք
298
Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 11:08

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219353 դեպք, որոնցից 205200-ը՝ առողջացած, 4249-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8863 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1016681 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք: Ունենք 622 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1041 է»: