Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մեղրին Ադրբեջանին հանձնողը խոսում է Սյունիքի անվտանգության ապահովման մասին». Ա. Բաբաջանյան

«Մեղրին Ադրբեջանին հանձնողը խոսում է Սյունիքի անվտանգության ապահովման մասին». Ա. Բաբաջանյան
131
Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 17:28

«Եթե հանցագործներն ազատության մեջ են, դա դեռ չի նշանակում, որ դատարաններն անկախ են»,- դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ճիշտ հակառակը, գործ ունենք շատ որոշակի շրջանակների հետ գերկախվածության մեջ գտնվող դատական համակարգի հետ: Եթե հանցագործներն ազատության մեջ են, կնշանակի՝ պատասխանատվության ինստիտուտը ոչնչացված է, արդարադատություն, որպես այդպիսին, չի իրականացվում, դատական իշխանությունն էլ հեղինակազրկված է»,- հավելեց նա:

Անդրադառնալով ներքաղաքական իրողություններին՝ պատգամավորն ասաց, որ նախօրեն ծանր օր էր. «Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը, ձեռք ձեռքի խուժեցին Ազատության հրապարակ: Տարիներ շարունակ ազատության գաղափարներն այլասերածները, ժողովրդավարական արժեքները ոտնահարածները, ընտրական համակարգը ոչնչացրածները խոսում են օրինականության հաստատման մասին: Սեփական ժողովրդին ունեզրկած ու գնդակահարած ռազմաքաղաքական խունտան խոստանում է լեգիտիմ իշխանություն ձևավորել: Համակարգային կոռուպցիայի հիմնադիր հայրերը երդվում են պայքարել պետական թալանի դեմ: Մեղրին Ադրբեջանին հանձնողը խոսում է Սյունիքի անվտանգության ապահովման մասին... Պաշտոնավարման ողջ ժամանակահատվածը ՀՀ-ն ու Արցախը սպանությունների թատերաբեմ դարձրած հանցագործը խոսում է երկրում օրինականություն հաստատելու իր վճռականության մասին»: