Արմավիրում կատարված սպանությունից հետո խուզարկել են Դոն Պիպոյի բնակարանը
![]() 181 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 19:00 Այսօր խուզարկություն է իրականացվել քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տանը։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նշվում է, որ Հայաստանի քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել ենթադրյալ սպանության մեջ կասկածյալներ համարվող անձանց բնակարաններում: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին՝ Վաղարշապատի Վազգեն Առաջին փողոցում մի երիտասարդ է սպանվել։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի թիկնապահներից էր։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սպանված տղամարդը 29 տարեկան է։ Նույն օրը «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
