«ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում է իր քաղաքական սանձարձակությունները». Հրանտ Բագրատյան
![]() 201 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 10:04 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, այսօր ԱԺ-ն ՆՓ-ին վարչապետ չընտրեց և արձակվեց։ Կլինեն, հիմա արդեն հաստատ, ԱԺ նոր ընտրություններ։ Այդ ընթացքում կապիտուլյանտը կլինի վարչապետի ԺՊ՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը (ինքը չէ՞ր 2018-ին Սերժին ասում՝ դու դրա իրավունքը չունես)։ Իրադարձությունների նման զարգացմանը կարող էին խանգարել «Բարգավաճ»-ն ու «Լուսավոր»-ը։ Բայց նրանք գնացին գործարքի ՆՓ-ի հետ։ Կասկած չկա, այս խամաճիկային պահվածքի համար ՆՓ-ն նրանց վարձահատույց կլինի։ Իրադրությունը սահմանադրական հունի մեջ կարող էր պահել նախագահ կոչվածը՝ ԱՍ-ն։ Նա կարող էր խնդիրը վիճարկել ՍԴ-ում։ Բայց ձայն չհանեց։ Այս օրերին էլ թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո։ Ավաղ, հայոց ազգի այս խրոխտ զավակին ոչ մեկ բանի տեղ չդրեց։ Ինքն էլ թե՝ ես մասնավոր այցով էի Մոսկվայում։ Արդյունքում, ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում է իր քաղաքական սանձարձակությունները՝ արհամարհելով երկիրն ու դավաճանելով ազգին»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
