«Ապազգային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկվում է հրաժարվել ազգային գաղափարախոսությունից». Կարին Տոնոյան
![]() 277 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 21:00 «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ ժողովուրդը երրորդ հազարամյակ է տանում իր «Պատմական բեռը»՝ Հայկական հարցը, որպես ռազմավարական ծրագիր: Երրորդ հազարամյակի շեմին Հայաստանի ավանդական աշխարհաքաղաքական և պատմա-էթնիկական գործոնները չեն փոխվել: Չի փոխվել նաև վերջին՝ շուրջ հազար տարվա թշնամին, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը և գրավել Հայոց Հայրենիքի շուրջ 90 տոկոսը: Օրակարգում է գտնվում թուրքախոս ժողովուրդների ազգային գաղափարախոսությունը՝ պանթուրքիզմը, որի իրականացումը նշանակաում է Հայաստանի և Հայ ժողովրդի ոչնչացում: Եվ, չնայած դրան, այսօր՝ 21-րդ դարի շեմին, ապազգային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկվում է հրաժարվել հայոց ազգային գաղափարախոսությունից և ընտրել զարգացման «նոր ուղի»: Հայոց ազգային գաղափարախոսությունը հայտարարվում է կեղծ քաղաքական կատեգորիա, անգամ՝ ֆաշիզմ: Այսինքն՝ հայ ժողովրդին առաջարկվում է գոյապահպանվել և գործել առանց ազգային գաղափարախոսության: Մինչդեռ անվիճելի է, որ այն ժողովուրդները, որոնք չեն ղեկավարվել.....ազգային գաղափարախոսությունը, կործանվել են: -Խուրշուդյանական այս մոտեցումը բացարձակ ճշմարտություն է: Ուրեմն՝ այսօր առավել քան հրամայական է ազգային արժեքների և գաղափարախոսության վրա հենվելով՝ կերտել մի պետություն, որտեղ ազգային շահի դիրքերից պիտի կառուցվի յուրաքանչյուր դաշնակցային հարաբերություն, հնարավորի առավելագույն սահմաններում»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
