Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իսրայելցիները զգուշանում են ոչ թե Պաղեստինի արաբներից, այլ համընդհանուր մուսուլմանական պայթյունից»․ Արման Աբովյան

«Իսրայելցիները զգուշանում են ոչ թե Պաղեստինի արաբներից, այլ համընդհանուր մուսուլմանական պայթյունից»․ Արման Աբովյան
140
Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 17:16

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Հայաստանում սկսվում են նախընտրական գործընթացները, Մերձավոր Արևելքում կրկին լուրջ հակասություն է հասունանում Իսրայելի և Պաղեստինի միջև (որին աջակցում են արևելքի գրեթե բոլոր մուսուլմանական երկրները):
Եվ այսպես, հենց հիմա Իսրայելը ինտենսիվ գնդակոծությանն է ենթարկվում պաղեստինյան զինված խմբավորումների կողմից (Ալ Քուդսի բրիգադ, Համաս և շիական Հեզբոլլահ)։
Իսրայելը, չնայած «համաշխարհային հանրության» բոլոր
աղաղակներին, շատ կոշտ է արձագանքում, ըստ որոշ տվյալների, առնվազն 20 խաղաղ արաբ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա:
Գիշերը Իսրայելի տարածք 200 հրթիռ է արձակվել. ի պատասխան՝ իսրայելցիները ոչնչացրել են պաղեստինյան 140 օբյեկտներ:
Ամեն ինչ սկսվեց պաղեստինցի մուսուլմանների աճող հարձակումներից իսրայելական զինվորականների վրա, որից հետո իսրայելցիներն իրականացրին
հատուկ գործողություն Ալ-Աքսա մզկիթում (ի դեպ, սա աշխարհի մուսուլմանների խորհրդանիշն է):
Իսրայելի իշխանության համար կարևոր է վերականգնել վերահսկողությունը Տաճարների ամբողջ լեռան վրա, որտեղ գտնվում է Ալ-Աքսան (Երուսաղեմ):
Նպատակը՝ Սողոմոնի տաճարի կառուցումն է:
Ալ-Աքսան այս պարագայում ոչ թե պարզապես կռվախնձոր է, այլ մուսուլմանների դիմադրության խորհրդանիշ:
Եթե դիտարկենք հրեաների և արաբների միջև վերջին «Դարի գործարքը», որը ժամանակին առաջարկել էր Դոնալդ Թրամփը, ապա դրա հիմքում ընկած էր Երուսաղեմի Տաճարների լեռից Ալ-Աքսայի տեղափոխումը (լիկվիդացիան):
Նույնն առաջարկվում էր նաև Յասեր Արաֆաթին: Առաջարկը հնչել է բազմիցս. պարզապես փոփոխվեց ձևը այս կամ այլ կերպ:
Բնականաբար, այս իրավիճակում կսկսվի համընդհանուր մուսուլմանական մասշտաբի սկանդալ: Եթե հարցը միայն Պաղեստինին վերաբերեր, գործարքը վաղուց կնքված
կլիներ, և Տաճարների լեռան հետ կապված խնդիրը լուծված կլիներ:
Բայց իսրայելցիները զգուշանում են ոչ թե Պաղեստինի արաբներից, այլ համընդհանուր մուսուլմանական պայթյունից. դրա հետ պետք է հաշվի նստել: Այդ պատճառով, գործարքը, որի առանցքային կետը Տաճարի լեռն է, փորձ է արվում օրինականացնել ուժով, ընդ որում՝ երկու կողմերից:
Այս համատեքստում ինչպե՞ս է պաղեստինյան արաբների վրա ճնշում գործադրվում:
Պաղեստինի բնակչության վրա ճնշում են գործադրում՝ համաձայնելու այս գործարքին: Սովից մահացությունները, մարդասիրական օգնությունը, ծայրահեղականներին աջակցելու մեղադրանքները պաղեստինցիների վրա ճնշման մեթոդներ են:
Միևնույն ժամանակ, թե՛ Համասը, թե՛ Հեզբոլլահը և Իսլամական ջիհադը և այլ
ծայրահեղական խմբավորումները գլոբալ առումով գործում են՝ իրենց շահերից ելնելով:
Դրանք իսկապես ստեղծում են հավերժական լարվածության օջախ, որն իրենց թույլ է տալիս ո՛չ միայն Իսրայելի քաղաքացիական բնակչությանը պատահական
հրթիռակոծությունից մահվան վախի տակ պահել, այլ նաև փաստացի իրավիճակի պատանդ են դարձնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական ձևաչափերը:
Այսօրվա երեք երեխաների մահը Իսրայելի տարածքում հրթիռի արձակման վայրում ևս մեկ անգամ հաստատում է՝ հակամարտությունը սրվում է:
Անընդհատ ծխացող կետի պահպանման տեսանկյունից այս խմբավորումները օգտակար են:
Իսրայելը կարող է հաշվետվություն ներկայացնել առ այն, որ Համասը արձակել է 300 հրթիռ, որի արդյունքում վիրավորվել է 1-2 մարդ, և ի պատասխան
ճշգրիտ հարվածներ հասցնել, որոնց հետևանքով անշուշտ զոհեր կլինեն (սովորաբար քաղաքացիական անձինք և երեխաներ]:
Եվ այս ֆոնի վրա Տաճարի լեռան վրա տեղի է ունենում իսրայելական գերիշխանության համակարգված օրինականացում. Համաշխարհային հանրության մոտ,
պաշտպանվող Իսրայելը ավելի շատ իրավունքներ և արտոնություններ է ստանում, քանի որ նա ագրեսիայի զոհ է (փաստացի երբևէ այլ կերպ պատահե՞լ է):
Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորն այն է, որ և՛ արաբները, և՛ իսրայելցիները թքած ունեն համաշխարհային հանրության վրա և խնդիրները լուծում են ուժով, ընդ որում՝ արդեն երկար տարիներ:
Հիմա հարց՝ հումանիզմի և հանդուրժողականության հայ երկրպագուներին՝ գուցե ժամանա՞կն է դադարեցնել թուրքերի ոտքերը համբուրելու փորձը, այլ պարզապես նայել և տեսնել, թե ինչ է կատարվում Իսրայելի և Պաղեստինի շուրջ և եզրակացություններ անել»: