Քրդերեն խոսելու պատճառով Թուրքիայում 7 տարում 5 մարդ է սպանվել
![]() 224 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 02:04 Քրդերենի և քրդական մշակույթի պահպանությանը նվիրված «Birca Bellek» կազմակերպության համանախագահ Միրզա Ռոնին համոզված է, որ Թուրքիայում քրդերենի հետապնդումները պետության հովանավորչությամբ են տեղ ունենում և փորձ է արվում վախի ուժով լռեցնել քրդերեն խոսքը։ Քուրդ ազգային կոնգրեսի՝ 2006թ․ որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 15-ը նշվում է որպես Քրդերենի տոն։ Սակայն յուրաքանչյուր անգամ այդ օրվա առթիվ Թուրքիայում նաև սաստկանում է քրդերենի ու քրդերենով խոսողների նկատմամբ անհանդուրժողականությունը։ Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ քրդերենի ուսուցիչներ չեն նշանակում դպրոցներում, որտեղ քրդերենը առանց այդ էլ ընդամենը կամընտրական առարկա է։ Քրդերեն թերթերի, ամսագրերի ու հեռուստաընկերությունների գործունեությունն արգելվում է, իսկ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների խոսքում հնչած քրդերեն արտահայտությունները արձանագրվում են որպես «անհայտ լեզու»։ Միրզա Ռոնիի համոզմամբ՝ քրդերենի և այն կրողների նկատմամբ անհանդուրժողականության պատճառն այն է, որ այդ երկրում ընդհանրապես չի հանդուրժվում հենց իրենց՝ քրդերի գոյությունը։ Նրա խոսքով՝ քրդերենը Միջագետքի հնագույն լեզուներից մեկն է, իսկ թուրքական պետությունում մտահոգություն կա, որ քրդերենի ընդունված լինելու, առավել ևս՝ պետական կարգավիճակ ունենալու դեպքում, բնականբար, քրդերի գոյությունը հերքել արդեն հնարավոր չի լինի։ Այդ պատճառով էլ քրդական ինքնության դեմ համառ արշավ է իրականացվում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
