«Սյունիքի դիրքերը». Դավիթ Գրիգորյան
![]() 459 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 15:52 Շրջակա միջավայրի նախարարության նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի դիրքերը. լուսանկարը՝ Google Earth-ից Իշխանասար լեռան հյուսիսարևելյան լանջին է Սև լիճը։ Բարձր գագաթից, որը գտնվում է Սև լճի հարավային ճակատում (նշել եմ կարմիրով) դիտարկվում է ամբողջ Գորիս քաղաքը։ Այն ընկած է ՀՀ պետսահմանից ներս, սակայն հավանական է, որ ադրբեջանական կողմը փորձ է արել վերցնել այդ գագաթը՝ ավելի շահեկան մարտական դիրքում հայտնվելու և Գորիսը բարձր դիրքից ուղիղ նշանառության տակ պահելու համար։ Նշածս գագաթից մինչև Գորիս քաղաք ուղիղ գծով մոտ 10 կիլոմետր է։ Ամենաշարքային հաուբիցայից (օր․՝ Դ-20) հնարավոր է դառնում ուղիղ նշանառել հայկական մեծ բնակավայրը։ ԽՍՀՄ պետսահմանով Սև լիճն ամբողջությամբ գտնվել է ՀԽՍՀ սահմաններից ներս, սակայն այժմ, որքանով հասկանում եմ, ադրբեջանական կողմը լիճը կուլ է տվել և քանի որ դիմացի սարը փակում է տեսադաշտը՝ վերջիններս պիտի ներքևից վերև բարձրանային ու հաստատվեին։ Շահեկան դիրք՝ ՀՀ պետսահմանում։ Նույն խնդիրը կա Իշխանասար լեռից Սիսիան ուղղության վրա։ Ընդհանուր առմամբ, թշնամին առնվազն 100 քառակուսի կիլոմետր տարածք է վերահսկում հենց լեռան գագաթից (կամ շատ ավելի մեծ ծավալ) և, եթե նոր գագաթներ վերցնի թշնամին՝ էս իշխանության թուլամորթության պատճառով, ապա թշնամին առանց գրավելու իրենով կանի Սյունիքը։ Հուսամ, որ մեր ԶՈՒ-ն և ՌԴ խաղաղապահները թույլ չեն տա թշնամուն մեր լեռներում իրենց լավ զգալ ու հետ կշպրտեն իրենց զբաղեցրած նախկին դիրքեր, եթե վերջիններս առհասարակ առաջ են եկել։ Սյունիքը մեր տան դուռն է, այն շրխկացնել է պետք թշնամու երեսին ու ամուր փակել։ Հ. Գ. Սիրողական վերլուծություն է։ Ուղղեք, եթե սխալվում եմ»: ![]() ![]() ![]() ![]() |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09




