«Քիչ առաջ եմ իջել Սև լճից. ադրբեջանցիները դեռ ետ չեն քաշվել». Սյունիքի մարզպետ
![]() 348 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 22:06 Սյունիքի մարզպետ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը քիչ առաջ է Սև լճի տարածքից վերադարձել: ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները դեռ ետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Զրույցը մարզպետի հետ՝ ստորև. - Չէ, չէ, բանակցությունները ընթացքում են, գնում են, ես նոր իջա Սև լճի տարածքից, սպասենք, այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: - Այսինքն հետ չե՞ն գնացել ադրբեջանցիները: - Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը: - Այսինքն այն տարածքը, որտեղ իրենք հիմա փորձում են դիրքավորվել՝ դա մերն է, վստահ եք: - 100 տոկոսով է մերը: Մեր անձնակազմը մի տեղ է, բլուրները իրարից հեռու են. երբ որ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են, հիմա ուզում են գալ, իրենց պոստերը դնել, բայց պոստերը թող դնեն իրենց սահմանում, ոչ թե մեր սահմանում: Եթե ասենք մոլորվել են, չէ, մտածված էլ եկել են: Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը: - Տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: - Իրենք քանի՞ հոգի են: - Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են: - Որևէ կրակոց, միջադեպ, վիրավոր չկա՞: - Ոչ մի բան չկա: Իրենք եկել են, կանգնել մեր զորքերի դիմաց: Կրակոց, բան չկա: Ամեն ինչ հանգիստ է: - Ե՞րբ կավարտվեն բանակցությունները, ե՞րբ կհանդիպեն: - Հանդիպումից հետո տեղեկություն կլինի, հիմա չեմ կարող ասել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
