«Քոչարյանն ինձ ասաց՝ կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել, եթե վարչապետ դառնաս»․ Արամ Սարգսյան
![]() 219 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 22:24 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե ինքը ոչ մեկի նկատմամբ հաշվեհարդար չի տեսել: «Գուցե ինքը կամ իր շրջապատի մարդիկ հավատում են իր ասածին, բայց դա, բնականաբար, էդպես չի: Քոչարյանի ղեկավարման տարիներին հաշվեհարդարները բազմաթիվ են եղել: Ես կարող եմ մի օրինակ բերել՝ երբ իր կաբինետում էինք, առաջարկեց վարչապետ նշանակել ինձ ու հարցրեց՝ այ, դու եթե վարչապետ դառնաս, կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել: Սա ուղիղ ինձ ասել է նա իր կաբինետում: Եթե նա ասի, որ ես սուտ եմ ասում, աստծո առաջ մեղք կգործի: Ես պատասխանել եմ՝ ինչի՞ համար կալանավորել Սիրադեղյանին: Եթե մեղք ունի գործած, ուրեմն պիտի պատժվի, վարչապետը դրա հետ կապ չունի, Սահմանադրությամբ ես էդպիսի լիազորություններ չունեմ: Ես չեմ կարող հիշել՝ ինչի համար էր այդ հարցը, ու էն ժամանակ հիմնավորում էլ չկար, ուղղակի օդի մեջ էր էդ հարցը, և դրա համար էր, որ Վանո Սիրադեղյանը լքեց Հայաստանը: Նա լքեց Հայաստանը, ոչ թե նրա համար, որ վախենում էր դատվեր, այլ համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան քինախնդիր է, որ կսպանեն»,- պատմել է Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
