«Ահա և վերջ». Վարուժան Գեղամյան
![]() 159 Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 10:28 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ. երեկ՝ կեսգիշերին, երբ Հայաստանում իշխող դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը հաստատեց, որ Ադրբեջանը մտել է մեր միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք և խորացել 3.5 կմ ու Հայաստանն ընդամենը բանակցելու է, որ համոզի Ադրբեջանին դուրս գալ մեր տարածքից (ինչը, վստահեցնում եմ, չի լինի), Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես որպես պետություն և որպես անկախ աշխարհաքաղաքական միավոր։ Կա պարզագույն բանաձև. եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն՝ այդպիսի սահմաններով պետություն չկա։ Խորհրդանշական է, թերևս, որ այն համընկավ մեր եկեղեցու Համբարձման տոնի հետ։ Մեր պետությունը «խաչվելուց»՝ կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց»։ «Շնորհավորում եմ» բոլոր նրանց, ովքեր սպասում էին սրան, «շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս ամենին և ողբամ նրանց, ովքեր այսքանից հետո դեռ իրենց մեջ կգտնեն արդարացում որևէ կերպ (գործելով, թե անգործությամբ) սատարելու այս անիծված մարդկանց։ Ու եթե որոշել եք, այնուամենայնիվ, պայքարել, ապա պիտի ձեր գլխում հստակ արձանագրեք, որ ձեր պայքարը ոչ միայն Հայաստան պետությունում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմի դեմ է, այլ հենց Հայաստան պետության վերականգնման։ Ափսոս էր Հայաստանի Հանրապետությունը...»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
