Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կոնկրետ ռազմական պատասխան ենթադրող 4-րդ կետը հրահանգվել է չվկայակոչել». Հայկ Մարտիրոսյան

«Կոնկրետ ռազմական պատասխան ենթադրող 4-րդ կետը հրահանգվել է չվկայակոչել». Հայկ Մարտիրոսյան
166
Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 01:40

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Մակրոնը զանգահարել է փաշինյանին և հայտնել, որ Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի զավթումը:
Դա նախևառաջ ոչ թե զանգ է փաշինյանին, այլ՝ հաղորդագրություն հայ ժողովրդին, իսկ ապա և զգուշացում Ալիևին:
Իսկ ի՞նչ է արել Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի ղեկավարը:
Ոչինչ:
Լռել է: Լռում է: Լռելու է:
Փոխարենը Կրեմլից զգուշացրել են փաշինյանին, որ պաշտոնապես չդիմի Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Փոխարենը օգտագործի ՀԱՊԿ-ի ուղին՝ անգործության և դրանով Ադրբեջանին սատարման սլաքը ոչ թե Ռուսաստանի, այլ վերացական ՀԱՊԿ-ի ուղղությամբ ուղղելու համար: Միաժամանակ հրահանգվել է դիմել պայմանագրի 2-րդ կետով, որ անատամ և ոչինչ չենթադրող դրույթ է պարունակում:
Կոնկրետ ռազմական պատասխան ենթադրող 4-րդ կետը հրահանգվել է չվկայակոչել: Եվ չի վկայակոչվել:
Հայաստանը կտրտում ու նվիրում են թշնամուն: Ներսից էլ իր գործն է անում կրեմլից ուղղորդվող հինգերորդ շարասյունը՝ հայաստանյան ընդդիմադիր իր բազում քաղաքական դեմքերով:
Մենք կորցնում ենք Հայաստանը: Ու դա անում ենք առանց դիմադրության:
Առավել խայտառակ փուլ մեր պատմության մեջ մենք չենք ունեցել»: