Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Եպիսկոպոսյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել». Ռուբեն Մելիքյան

«Եպիսկոպոսյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել». Ռուբեն Մելիքյան
286
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 14:20

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնչեցնում եմ ահազանգ

Տեղեկացա, որ երեկ խուլիգանության տարօրինակ կասկածով ձերբակալվել է ազատամարտիկ Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ)՝ իրենց կամավորական ջոկատին Սյունիքի պաշտպանության նպատակով զենք տրամադրելու պահանջով ճանապարհ փակելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Արթուր Եպիսկոպոսյանի խիստ քննադատական դիրքորոշումը ՀՀ-ում դեռևս քաղաքական իշխանություն ունեցող ուժի նկատմամբ, կարելի է եզրակացնել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։
Տեղեկացա նաև այն մասին, որ Ա. Եպիսկոպոսյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ։
Հայտնում եմ պատրաստակամությունս ցույց տալ անհրաժեշտ իրավապաշտպանական աջակցություն Արթուր Եպիսկոպոսյանի պաշտպանական թիմին»։