Մանրամասներ՝ Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից
![]() 247 Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 23:15 «Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից և կայացված պայմանավորվածությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ադրբեջանցիները մնալու են ՀՀ տարածքում՝ մոտ 2 կիլոմետրի չափով, սահմանից ներս, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերը ունենալու են 4-ական դիրք: Դիրքերում ռազմական ծառայությունն իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով: Մեր աղբյուրն ասաց, որ այս բանակցությունները վարել են բացառապես ռուսները՝ Մուրադովի գլխավորությամբ, բանակցություններն անցել են շատ ծանր, ադրբեջանցիներն ավելին են պահանջել, սակայն ռուսները բավականին կտրուկ մերժել են և հստակ հասկացրել որ այսքանն արդեն իսկ մեծ զիջում է»: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակելով Սև լիճը: Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չկան: Բանակցություններն, ի դեպ 2 օրից նորից շարունակվելու են, թերևս այս անգամ խոսքը գնալու է Վարդենիսի առաջխաղացման մասին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
