«Սյունիքի կարևորությունը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար». Սուրեն Սարգսյան
![]() 143 Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 17:50 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի կարևորությունը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար Իրանի համար Սյունիքն արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ՝ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը: Թուրքիայի համար Սյունիքը տալիս է «Մեծ Թուրան» նախագիծն իրականացնելու հնարավորություն: Սա էապես բարձրացնելու է Թուրքիայի ազդեցությունն իսլամական և թյուրքական աշխարհում: Թուրքիան դառնալու է գլոբալ գերտերություն (ԱՄՆ-ի և Չինաստանի պես): Դրանից զատ, միջինասիական երկրների նավթագազային ռեսուրսները (և ոչ միայն միջինասիական) կանցնեն Սյունիքով (այն կարող է լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում), ինչի արդյունքում Եվրոպան էներգակիրների հարցում կախված կլինի ոչ թե Ռուսաստանից, ինչպես որ հիմա է, այլ բացառապես Թուրքիայից: Կարծում եմ՝ այս պարբերությամբ նկարագրեցի նաև Ռուսաստանի շահը: Գումարած դրան Ռուսաստանի ազդեցությունն էապես կնվազի ոչ միայն Եվրոպայում, այլև Միջին Ասիայում: Միաժամանակ ռուսական ռազմաբազա Սյունիքում նշանակում է ռազմաբազա Թուրքիայի քթի տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ հիմա պատմական անդրադարձ: Դեռևս 1992թ. Թուրքիայի նախագահ Օզալը Բուշ ավագին համոզում էր՝ «Եկեք փոխանակենք Սյունիքը Ղարաբաղի հետ: Ղարաբաղը հայերին, Սյունիքը՝ Ադրբեջանին: Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարն Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով»: Եվ այս ամենում ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
