«Ես էլ կարող եմ պնդել՝ մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու». ԱԽՔ
![]() 263 Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 23:45 «Զանգեզուրի միջանցք» չի լինելու»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի և «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացառապես «ադրբեջանական նարատիվ է», և դա ոչ մի ընդհանրություն չունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Նշենք, որ ապրիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն «կլուծի Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը՝ ցանկանում է դա Հայաստանը, թե ոչ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր ուժով լուծել հարցը։ «Հայտարարության մեջ «միջանցք» բառ չկա։ Մենք մնացել ենք, մնում ենք և մնալու ենք եռակողմ հայտարարության տրամաբանության շրջանակներում։ Ապաշրջափակում՝ չի նշանակում միայն մեկ ճանապարհի ապաշրջափակում, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք կողմնակից ենք «ապաշրջափակում» ասելով հասկանալ, որ հաղորդակցության բոլոր ուղիները, բոլոր ճանապարհներն են բացվելու»,- նշել է Գրիգորյանը։ «Եթե Ադրբեջանը հարցն այդպես է դնում, ապա ես էլ կարող եմ միանշանակ պնդել, որ մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու։ Եթե Ադրբեջանի պնդումն այդպիսին է։ Չի կարող «միջանցք» բառն Ադրբեջանն օգտագործել այս կոնտեքստում, իսկ եթե օգտագործում է՝ ի նկատի ունենալով, որ ճանապարհները ապաշրջափակվելու են, ապա այդ կոնտեքստում մենք էլ ենք հայտարարում, որ միջանցք ունենալու ենք»,- ասել է Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
