Իրավապահ համակարգը քննարկում է քրեական գործի քննությունը սկսել Արտակ Դավթյանից. «Ժողովուրդ»
![]() 189 Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 09:15 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկումներ են սկսվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կապված մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ադրբեջանական կողմին հաջողվել էր անցնել Հայաստանի սահմանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) և 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկում է սկսվել, որ այս քրեական գործի հարուցումից հետո հարցաքննությունը պետք է սկսել Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից: Այն տեսակետն է արտահայտվել, որ եթե Գլխավոր շտաբի կամ նրա ղեկավարի առնչությամբ ուսումնասիրություններ չսկսվեն, և նրան մեղադրանք չառաջադրվի, ապա այս ամեն ինչը միայն շոու է: Իրավապահ համակարգում ևս այն տեսակետն է արտահայտվել, որ գլխավոր պատասխանատուն հենց Արտակ Դավթյանն է: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
