Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամի վրա
![]() 178 Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 20:30 Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սուրբ Հակոբյանց Միաբանության անդամ Տ. Արբակ աբեղա Սարուխանյանի վրա հարձակվել են հրեա երիտասարդներ։ Հարձակումը եղել է Սուրբ Հարության տաճարի ճանապարհին։ Հայր Արբակն ստացել է մարմնական վնասվածք և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։ Այդ մասին «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։ «Հրեա ծայրահեղականների կողմից նման հարձակումների հաճախ են ենթարկվում Պատրիարքարանի անդամները։ Հարձակվողները 7-ն են եղել, 3 հիմնական մասնակիցները ձերբակալվել են արդեն։ Իսկ Հայր Արբակը հիվանդանոցում համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս է գրվել»,- ասել է Հայր Կորյունը։ Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով արդար քննություն կատարել, որպեսզի հանացագործները պատժվեն համաձայն օրենքի՝ հետագայում խուսափելու նման դեպքերից։ «Այսպիսի հարձակման դեպքեր, որի արդյունքում մարմնական վնասվածք հասցվի, շատ քիչ են եղել։ Սա երկրորդ այսպիսի դեպքն է»,- նշել է Հայր Կորյունը։ Ըստ նրա, նախկինում այսպիսի դեպքերի առնչությամբ դատական գործեր են բացվել, և այս տարի առաջին անգամ դատարանը տուգանել է հարձակվողներից մեկին՝ տուժող կողմին տրամադրելով դրամական փոխհատուցում։ Այս դեպքով ևս վստահ են՝ դատարանի միջոցով համարժեք որոշում կկայացվի։ |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
