Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Փրկիչն ու նա, ումից քեզ պետք է փրկեն, որպես կանոն՝ գալիս են համաձայնության քո հաշվին». Ստեփան Դանիելյան

«Փրկիչն ու նա, ումից քեզ պետք է փրկեն, որպես կանոն՝ գալիս են համաձայնության քո հաշվին». Ստեփան Դանիելյան
149
Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 01:05

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն մարդիկ, ովքեր ծաղրում են մարդ-փրկչի գաղափարը, նույն ջերմեռանդությամբ փրկիչ են ման գալիս դրսերում, արդեն՝ երկրների տեսքով։
Փրկիչը փրկիչ է, անկախ նրանից թե մարդ է, կամ երկիր, կամ երկրների ալյանս։
Եթե չենք ընդունում փրկիչ երևույթն, ապա պետք է հետևողական լինենք։
Կան շահեր, կան հաշվարկներ, կան տակտիկական, կամ ստրատեգիական դաշինքներ, դա արդեն ուրիշ բան է, սակայն դա արդեն անշահախնդիր հարաբերություն չէ։
Առհասարակ պետք է հասկանալ «փրկիչ» հասկացության փիլիսոփայությունը, եթե որևէ երկիր գալիս է քեզ փրկելու, նշանակում է՝ կա մի 3-րդ մեկը, ումից քեզ պետք է փրկի, այսինքն, պետք է լինի եռանկյուն՝ մեկը գալիս է մյուսի դեմ՝ օգտագործելով քեզ։ Դա արդեն այլ հասկացություն է, այլ հետևանքներով ու ամենատխուրն այն է, որ եռանկյան երկու կողմերը՝ փրկիչն ու ումից քեզ պետք է փրկեն, որպես կանոն՝ գալիս են համաձայնության քո հաշվին»։