Աբսուրդի թատրոն իրավապահ համակարգում. հրաժարվում են զինգրքույկում գրել, որ մասնակցել են պատերազմին․ «Իրավունք»
![]() 246 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 09:30 «Իրավունք» թերթը գրում է․ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին և խնդիրներ են ստեղծում նաև վիրավորներին հաշմանդամության կարգ սահմանելու հարցում: Հիշեցնենք, որ պատերազմի օրերին իրեն Գերագույն գլխավոր հրամանատար երևակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանից հետո կամավորական, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաև իրավապահ համակարգից: Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ և կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո՛չ թաքուն են գնացել, ո՛չ էլ կամավոր, այլ՝ պարտադիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
|

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
