Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը

Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը
209
Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 10:55

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը։
Ըստ այդմ, դաշինքը կգլխավորի Հանուն Հանրապետետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: