«Վաղարշակ Հարությունյանն ու Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն». Մովսես Հակոբյան
![]() 241 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 19:25 Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի և հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանցի զինվորները վիճաբանում են հայերի հետ, քաշքշելով ու հայհոյելով նրանց իջեցնում դիրքերից: Նկատենք, որ այս առնչությամբ ՀՀ ՊՆ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե միջադեպ է տեղի ունեցել, որը հարթվել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով հրապարակված կադրերին, նշել է. «Ես կարծում եմ, որ այս դեպքից հետո, երբ նաև տեսանյութը տարածվել է ողջ համացանցով, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն։ Նրանք պետք է ինքնասպան լինեն զինվորին այս աստիճան նսեմացնելու համար։ Եվ մարտական կանոնագրքով և զինվորի գործունեությունը կանոնակարգող իրավակարգավորումներով, զինվորը պարտավոր է ցանկացած անօրինականություն նկատելու դեպքում, առավել ևս սահմանախախտման դեպքում կրակ արձակել»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
