Նոր ձևաչափ՝ ԱԺ մտնելու համար. «Հրապարակ»
![]() 213 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 09:25 «Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ լարված: Քաղաքական հիմնական ուժերը սկսել են դիրքավորվել ու հնարավորինս ամրացնել իրենց ցուցակներն ու թիմերը: Բանը հասել է նրան, որ ընդդիմադիրները փորձում են լեզու գտնել «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամների հետ, ովքեր, ըստ որոշ սոցհարցումների, համեմատաբար բարձր վարկանիշ ունեն իրենց տարածքներում, սակայն չեն ցանկանում նորից մտնել ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ։ Այսինքն, պետք է որևէ կուսակցության կամ դաշինքի կազմում հանդես գան: Մեր աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին քննարկումներ են ունենում այդ պատգամավորների հետ, ոմանց առաջարկում են միանալ իրենց, հանդես գալ անցողիկ տեղերում և ԱԺ մտնելուց հետո գործել փաստացի անկախ կարգավիճակում՝ շարունակելով զբաղվել իրենց տարածքի ժողովրդի հարցերով։ «Մայր» կուսակցությանը սույն անձն իր «պարտքը» կտա միայն իր տարածքից նրա օգտին բերած ձայներով: Այս մոդելի աշխատելու պարագայում գոհ կլինեն բոլորը. մարդիկ ԱԺ-ում կշարունակեն ունենալ իրենց մարդուն, դրա դիմաց ձայն կտան, օրինակ, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին կամ ԲՀԿ-ին, մյուս կուսակցություններին և կունենան փաստացի անկախ պատգամավոր՝ կուսակցության կամ դաշինքի ֆորմալ քողի տակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
