«Երկրին շտապ վիրահատական լուծում է պետք». Տիգրան Աբրահամյան
![]() 195 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 09:45 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ հայտնի ստորացուցիչ տեսանյութ, անպաշտպան սահման, իշխանությանն անթաքույց ծառայող որոշ բարձրաստիճան զինվորականների փաստ և այլն, առաջին միտքը, որ շատերի մոտ ծագեց այն է, որ Պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել։ Ոմանք նույնիսկ նրանց՝ ինքնասպան լինելու գաղափարը նշեցին։ Մի խոսքով, տարբերակները քիչ չեն։ Սակայն այստեղ երկու վերապահում ունեմ, որն անկասկած պետք է հաշվի առնել։ Ի՞նչ կփոխվի, եթե Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նրա նախկին ոստիկան տեղակալ Արման Սարգսյանը նշանակվի կամ Արտակ Դավթյանի փոխարեն Փաշինյանին նեղ ծառայություններ մատուցած, ապրիլյան պատերազմին իր ոլորտը տապալած Արշակ Կարապետյանը։ Ոչինչ, վիճակը հնարավոր է, որ ավելի վատանա, բայց հաստատ չի կարգավորվի։ Խնդիրը ոչ այնքան այսօրվա զինվորական առաջին դեմքերի մեջ է, որքան քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի։ Մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։ Բեր ու նշանակի ամենափորձառու, գրագետ հրամանատարին ԳՇ պետ կամ Պաշտպանության նախարար, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվեց, ապա շարունակվելու է այն փլուզումները, ինչին ամեն օր ականատես ենք դառնում։ Հետևաբար բոլոր խնդիրների և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է։ Ինչ ճանապարհով էլ շարժվենք, երկրին շտապ վիրահատական լուծում է պետք»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
