«Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել». Էդմոն Մարուքյան
![]() 208 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 13:05 «Հենց հիմա հայտարարության տեքստ ենք կազմում, որը հիմք է ծառայելու ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար: ՀՀ սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքով՝ քաղաքական, ռազմական, մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրելու պարագայում պետք է այն վավերացվի ՀՀ-ում: Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ Կառավարության անդամների մեծ մասը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի նշած փաստաթղթին: Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնականում, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
