«Ոստիկաններն այսօր Տիգրանաշեն գյուղից դուրս են բերել մի խումբ երիտասարդների, ովքեր ցանկանում էին այնտեղ ապրել»․ Բագրատյան
![]() 166 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 18:25 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը։ Ոստիկանությունը նրանց դուրս է արել գյուղից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել Երևան։ Տիգրանն ու նրա ընկերները ընդգրկված են Ազատություն կուսակցության ցուցակներում։ Բացի այն, որ նրանց ձերբակալած ոստիկանների մեջ չկա մեկը, որն այդ տղաների չափ գործ արած լինի իր հայրենիքի համար, անհասկանալի է հողատու նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը։ Սա նաև սադրանք է խափանելու Ազատություն կուսակցության գրանցումը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
