«Մենք պետք է միասին ապրենք՝ որպես հարևաններ». Իլհամ Ալիև
![]() 182 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 19:25 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է. «Արցախյան երկրորդ պատերազմը նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում: Հայկական պետությունում ճգնաժամ է տիրում: Հայաստանն իրեն զրկել է տարածաշրջանում իրագործվող բոլոր նախագծերից: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի կողմից օկուպացված տարածքները: Եռակողմ հայտարարությունից հետո, որն ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, տարածաշրջանում նոր իրողություն է ձևավորվել: Ադրբեջանը՝ որպես Հարավային Կովկասում առաջատար երկրներից մեկը, վերոնշյալ հայտարարության շրջանակներում առաջ է քաշել մի շարք կարևոր առաջարկներ և նախաձեռնություններ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության նպատակով: Դրանց է վերաբերում նաև տրասպորտային կոմունիկացիաների բացումը և համագործակցության այլ հնարավորություններ: Մենք պետք է միասին ապրենք՝ որպես հարևաններ: Իհարկե, դա հեշտ չի լինի: Այսօր քաղաքական գործչների դերը պետք է այն լինի, որ բացատրեն մարդկանց, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն համագործակցության ու շփման միջոցով»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
