«Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս». Ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ իրականացնել Երևանի հետ մեկ պայմանով՝ Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների միջև ազատ առևտրին, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում նաև՝ Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք հայկական կողմից սպասում ենք գործողությունների:
30 հազար հայ է ապրում Արցախի այն տարածքներում, որոնք ներկայում գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխները լվացել են հայկական քարոզչությամբ», - ասել է նա:

«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3412:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
6612:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
15411:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
7311:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8011:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
7710:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6610:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
8409:06