Հրապարակվել է Հայաստանին պարտադրվող ևս մեկ ենթադրյալ եռակողմ փաստաթուղթ․ «ուղղվել է» (հերքվել է)
![]() 310 Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 00:50 Տեքստի սկզբնական տարբերակը պարունակում էր սխալ տեղեկություն։ Այն ուսումնասիրվել և հերքվել է FactCheck-ի կողմից։ «Без Масок ЧИВ»-ը ներկայանում է որպես Տելեգրամում Ադրբեջանի «սահմանները պահպանող» ալիք։ Ալիքը արտահայտված հակահայկական բովանդակություն ունի, գրառումները պարունակում են վիրավորական արտահայտություններ հայերի նկատմամբ։ Տելեգրամ-ալիքի տարածած կեղծ փաստաթուղթը այս իրական արտահոսած պայմանգրի նմանությամբ էր կազմված, իսկ որոշ նախադասություններ նույնությամբ կրկնում էին իրական փաստաթղթի տեքստը։ Այս կոնտեքստը նպաստեց, որպեսզի կեղծ փաստաթուղթին առավել շատ օգտատերեր հավատան։ Կեղծ փաստաթուղթը, սակայն, պարունակում էր մի շարք կետադրական և ուղղագրական սխալներ։ Ավելին՝ դրա տեքստը արտահայտված պրո-ադրբեջանական ուղղվածություն ուներ, պահանջում էր սահմանազատման և ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող գործողություններ հայկական կողմից։
Համացանցում հրապարակվել է Հայաստանին պարտադրվող ևս մեկ եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) փաստաթղթի պատճե: Ըստ այդ փաստաղթի պահանջի, Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի բոլոր այն մարդկանց տվյալները, որոնց նկատմամբ Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել: Հայաստանում ներդրում անել ցանկացող բոլոր ադրբեջանցիները պետք է ազատվեն հարկերից, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 31-ը հայկական կողմը պարտավորվում է լուծարել զինված ուժերը՝ բոլոր կոնտինգենտներով: Փաստաթղթի լուսանկարներն աղմուկ են բարձրացրել համացանցում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12


