Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Արևմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները»․ Ռոհանի

«Արևմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները»․ Ռոհանի
1138
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 10:10

Արևմուտքի ներկայացուցիչները Վիեննայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնել են չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա մեկնաբանել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ։ Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել գլխավոր պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիական արտադրանքի, փոխադրումների և ապահովագրության, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ»,- նախագահի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։